‘Սերժ Սարգսյանը New York Times-ում հոդված չի հրապարակել (ֆոտո) — CivilNet ‘

1559

Նախօրեին հայաստանյան լրատվամիջոցներում տարածվեց Սերժ Սարգսյանին վերագրվող մի հոդված, որը իբր հրապարակվել է հեղինակավոր ամերիկյան New York Times պարբերականում: iLur.am-ը հոդվածի թարգմանությունը ներկայացնելիս կասկած հայտնեց, որ հոդվածում արտահայտած մտքերի հեղինակը կարող էր Սերժ Ազատի Սարգսյանը լինել:

Պարզվում է, որ ոչ միայն հոդվածի հեղինակի հարցն է կասկածելի, այլեւ New York Times-ը Սերժ Սարգսյանի հեղինակած հոդված, ըստ էության, չի հրապարակել:

CivilNet-ը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանի տեքստը International New York Times-ում տեղադրվել է որպես վճարովի գովազդ և ոչ թե որպես հոդված։ Հոդվածը թերթի էլեկտրոնային կայքում չկա, քանի որ գովազդային նյութերը թերթի առցանց տարբերակում տեղ չեն գտնում:

Մանրամասները՝ CivilNet-ում         

Նախորդ հոդվածը‘Բա եղա՞վ, Ստյոպա. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Ոսկու շուկայի տեր Վաղարշը ջարդուփշուր է անում սեղանները (տեսանյութ). «Ժողովուրդ»’