‘Սերժ Սարգսյանին դիմավորող երեխան ցրտից անզգայացել էր. Մամուլ ‘

1236

«Հրապարակը» գրում է, որ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի գալուց մեկ ժամ առաջ երկու պատանու կանգնեցրել էին Նորք-Մարաշի դահլիճի շեմին՝ առանց հաշվի առնելու կլիմայական դաժան պայմանները: Նրանք պետք է դրոշները պարզած՝ դիմավորեին ղեկավարությանը:

Երբ ձյունը սաստկացավ, նրանցից մեկը ցրտից կծկվեց ու կուչ եկավ, բայց անխիղճ կազմակերպիչների մտքով չէր էլ անցնում երեխաներին ներս տանել ու նախագահի գալուց, ասենք, մի քանի րոպե առաջ դուրս բերել: Փոքրիկը ձեռքերը մտցրել էր «կամուֆլյաժի» թևքերի մեջ, որ ի վիճակի լինի բռնել դրոշը: Իսկ վասալները կողքից անցնելով՝ ծիծաղում էին. «Այ տղա, շալվարդ քաշի, ընկել ա հագիցդ, խաբար չես»:   

Մանրամասներն՝ այսօրվա «Հրապարակում»:

Նախորդ հոդվածը‘Հակառակորդի կրակից պայմանագրային զինծառայող է վիրավորվել’
Հաջորդ հոդվածը‘ «Կարֆուրի» առաջ հարուցած խոչընդոտները կարող են ծանր հետևանքներ թողնել ՀՀ վարկանիշի վրա. Մամուլ ‘