‘Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հունաստանի նորանշանակ դեսպան Իոաննիս Տաղիսը’

948

Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տաղիսը: Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ իր ակտիվ գործունեությամբ նա նշանակալի ներդրում կունենա երկու բարեկամ ժողովուրդների և պետությունների միջև հարաբերությունների առավել ամրապնդման գործում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ-հունական հարաբերությունները հիմնված են դարավոր ու պատմականորեն ձևավորված ավանդույթների վրա, և Հայաստանը շահագրգռված է այդ հարաբերությունների պահպանմամբ ու զարգացմամբ: Դեսպան Տաղիսը վստահեցրել է, որ ջանք չի խնայի պաշտոնավարման ընթացքում լավագույնս ծառայելու և իր կարողություններն ի սպաս դնելու՝ հանուն հայ և հույն ժողովուրդների բարեկամության, երկու պետությունների միջև կապերի առավել ամրապնդման:  

Նախորդ հոդվածը‘Սիրիացի ընդդիմադիրները գրոհել են իշխանական զորքերի անցակետը ‘
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսը չի մասնակցի այդ թատերական ներկայացմանը’