‘ՍերԺ Սարգսյանին խնդրում ենք գեներալիտետի հետ խոսելիս բարդ բառեր չօգտագործել. «ՉԻ»’

2268

«Նախահարձակ` նշանակում ա ինքը հարձակվի, մենք էլ իրա վրա ենք հարձակվում, եթե իրանք հարձակվեն` մենք նախահարձակ կանենք»,- հայտարարել է գեներալ Մանվել Գրիգորյանը: «Չորրորդ իշխանություն»-ը այս կապակցությամբ գրում է. Փաստորեն, ըստ գեներալ Մանվելի` «նախահարձակը էն ա», որ նախ իրենք են հարձակվում, հետո` մենք: Օրինակ` իրենց դիվերսանտներն առաջ եկան, բայց մենք իրենց նախահարձակ արեցինք: Չէ, բան չունենք ասելու, բարեբախտաբար` Մանվել  Գրիգորյանը գործող բանակի հետ կապ չունի և ընդամենը հանրապետական պատգամավոր է (այսինքն` պարտադիր չէ, որ նորմալ հայերեն իմանա): Մեր մտահոգությունն այն է, որ գործող բանակի հրամանատարական կազմը նույնպես կարող է ճիշտ այդպես մեկնաբանել «նախահարձակ» բառը:  Եվ այդ դեպքում կստացվի, որ քսան տարի է՝ հայկական բանակը «նախահարձակ է լինում»:

Իսկ գերագույն գլխավոր հրամանատար (իրո՞ք) ՍերԺ Սարգսյանին խնդրում ենք այսուհետ գեներալիտետի հետ խոսելիս բարդ բառեր չօգտագործել: Մեկ էլ տեսար՝ հրամայեց, ասենք, անցնել հակահարձակման, իսկ նրանք մտածեցին, որ հակահարձակումը հարձակման հակառակն է, և նահանջեն:

Նախորդ հոդվածը‘Australian Open. Մարեյը կիսաեզրափակչում կխաղա Բերդիխի հետ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը շարունակում է հետընթաց գրանցել. «Հրապարակ»’