‘Սերժ Սարգսյանին կսատարի նաև ազատ կթվորուհիների լիգան’

1814

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արտաշես Գեղամյանի «Ազգային Միաբանությունը», ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ը, Հայկ Բաբուխանյանի ՍԻՄ-ը և Խոսրով Հարությունյանի ՀՔԴՄ-ն նախագահական ընտրություններում սատարելու են Սերժ Սարգսյանին, մի շարք կազմակերպություններ և նախաձեռնություններ ևս որոշել են ընտրություններում սատարել Սարգսյանին:

 

 

 

 

 

  1. Հայաստանի ազատ կթվորուհիների լիգան
  2. Հայաստանի մազոխիստների ֆեդերացիան
  3. Կարտյոժնիկների ազգային ասոցիացիան
  4. «Մեկ Տեղ» հայրենակցական միությունը
  5. «Սերժի խոսք» կազմակերպությունը
  6. Հոռետեսների դաշինքը
  7. «Ազգային համերաշխություն» հրեշտակակերպ մարդկանց միաբանությունը
  8. «Ֆոկուսնիկները հանուն ԿԸՀ» կազմակերպությունը 
  9. Փեսաների ազատագրման լիգան
  10. «Փրկենք Ադրբեջանը» նախաձեռնությունը
  11. Հայաստանի գեղասահորդների, բիատլոնիստների և հոկեիստների ֆեդերացիաները
  12. «Նախկին ընդդիմադիրներ»-ի ՀԿ-ն
  13. «Գալուստ և որդիներ» կազմակերպությունը
  14. Միջակ արվեստագետների դաշինքը
  15. «Փեսայի խորհուրդ» ազգային-ազատագրական կազմակերպությունը
  16. «Մեկ Լենին, մեկ Սերժ» կազմակերպությունը
  17. Մոնակոյի խաղատների դռնապանների ասոցիացիան
  18. Կրծողների դեմ պայքարի ասոցիացիան
  19. Քաղաքական աստղագետների և գուշակների ասոցիացիան
  20. Կոմիի հանրապետության Ուխտա քաղաքի ատաղձագործները
  21. «Մեկ միկրաֆոն» լրագրողական կազմակերպությունը
  22. «Անաղուհաց» քաղաքագետների միությունը
  23. «ԵՊՀ-ն աշխարհի լավագույն բուհ-ն է» լավատեսների ակումբը
  24. «Bо Cерже истина» գիտակների ակումբը
  25. «Սերժի ուղի» և «Սերժի միտք» լուսավորչական կազմակերպությունները

Սատարման մասին հայտարարությունները դեռ ընթացքի մեջ են: Ակնկալվում է, որ դրանց թիվը կհասնի 80-ի, որոնց թվում կլինեն նաև «Ո՞վ ասաց Նարիմանով», Շաքարավազ և բենզին ներկրող բիզնեսմենների ասոցիացիան, «Ոստիկանները հանուն ազատ խոսքի»  նախաձեռնությունը և այլք:

iLur.am-ի քաղաքական հումորի բաժին

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ Ազգային ժողովում աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում ոչնչացվել են ՔԲԿ-ի 12 գրոհայիններ’