‘Սերժ Սարգսյանին մերժեցին ‘

2160

Իշխանությունները հսկայական ջանքեր և ռեսուրսներ են ներդրել` օտարերկրյա հեղինակավոր սոցիոլոգիական բրենդներին Հայաստան բերելու և Սերժ Սարգսյանի համար շահավետ թվեր հրապարակելու համար: Իսկ պատճառը, մեր տեղեկություններով այն է, որ Արևմտյան Եվրոպայի երկրներում աշխատող ՀՀ մի խումբ դեսպանների պարզ հասկացրել են, որ իրենց հետագա ճակատագիրը կախված է այս խնդրի լուծումից: Սակայն դեսպանների կարծիքով, սա, այս պահի դրությամբ, անլուծելի խնդիր է: Հեղինակավոր բրենդները մեկը մյուսի ետևից հրաժարվում են ամբողջովին կեղծ պատկեր ներկայացնելուց:
Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, օտարերկրյա կազմակերպություններից մեկը Հայաստանում տեղական ուժերով անց է կացրել մի հարցում, որի նպատակը հիմնական թեկնածուների մերժելիության (հակակրանքի) ցուցանիշի պարզելն է: Իշխանությունները, մինչ այդ, պնդել են, թե հարցումների արդյունքով առաջին տեղում լինի ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, հետո` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, հետո նոր, շատ ցածր տոկոսներով` Սերժ Սարգսյանը:
Հարցման արդյունքներով, սակայն, պարզվել է, որ մերժելիության գործակցով Սերժ Սարգսյանը մեծ առավելությամբ հայտնվել է առաջին տեղում:
Ս. Սարգսյանին որևէ պարագայում ձայն չտալու որոշմամբ քաղաքացիների թիվը այնքան մեծ է եղել, որ հարցման այս և մյուս թվերի հրապարակումը խստորեն արգելվել է:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսուա Օլանդը 2013-ին պետական այցով կժամանի Հայաստան ‘
Հաջորդ հոդվածը‘Իվանիշվիլին հիասթափված է Մոսկվայի դիրքորոշումից ‘