‘Սերժ Սարգսյանին տեսնելը վնաս է առողջությանը. Մամուլ’

1575

«Հայկական ժամանակ» օրաթերթի ընթերցողներից մե­կը նախօրեին թերթի թղթակ­ցին պատմություն է պատ­մել, որին առաջին հայաց­քից դժվար է հավատալ: Այդ է պատճառը, ահա, որ պատմությունը ընթերցո­ղին ներկայացվում է դրա բոլոր մանրամասները ճշտելուց հետո միայն:

Մարդկանց և հիմնարկությունների անունները թերթը չի նշում՝ գործող անձանց շահերը հաշվի առնելով: Պատմությունը հետևյալն է.

«Մեր ընթերցողը, սրտի հետ կապված բողոքներ ունենալով, դիմել է բժշկի: Բուժհաստատությունում անցել է բոլոր անհրաժեշտ հետազոտությունները: Բժիշկը ոչ մի լուրջ հիվան­դություն չի հայտնաբերել, մի քանի պրոֆիլակտիկ դեղեր Է նշանակել և մի քանի պրոֆիլակտիկ խոր­հուրդներ տվել հանգիստ լինել, չնյարդայնանալ, փորձել լինել լավատես: Ամենակարևոր խորհուրդը, սակայն, բժիշկը տվել է ամենավերջում. «Երբ հե­ռուստացույցով ցուցադրում են Սերժ Սարգսյանին, անմիջապես անջատեք կամ փոխեք ալիքը: Նրան տեսնելն ու լսելն արդեն բավարար է նյարդային խն­դիրներ ունենալու համար»,- այցելուի համար անսպասելի ասել է բժիշկը: Հատուկ ճշտել ենք. նա ընդ­դիմադիր ակտիվիստ չէ, ոչ էլ հայտնի հակասերժական: Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցո­ղին»,-գրում է թերթը և հավելում. «Կարող ենք ասել միայն, որ բժիշկը, թերևս, ախտորոշել է Հայաստանի հիվանդությունը»:

Նախորդ հոդվածը‘Դեկտեմբերի 4-ին ծնված հայտնիները’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Հոգեվարք` բռնության թամաշայի «հնչյունների» ներքո ‘