‘Սերժ Սարգսյանի գրասենյակից հորդորում են Փոստանջյանին օդանավակայանում չդիմավորել’

1130

Սերժ Սարգսյանի աշխատակազմի լրատվական ծառայության ղեկավար Արման Սաղաթելյանը Tert.am-ի միջոցով հայտարարել է, որ սխալ է համարում ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի դեմ ակցիա կազմակերպել:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, ՀՀԿ երիտթեւը  մտադիր է գնալ օդանավակայան եւ ձվեր ու պոմիդորներ նետել Փարիզից վերադարձող Փոստանջյանի ուղղությամբ, որը հոկտեմբերի 2-ին ԵԽԽՎ-ում հարց էր տվել «եվրոպական կազինոներում Սերժ Սարգսյանի կորցրած 70 միլիոն եվրոյի» մասին։

«Մենք չենք ընդունում և սխալ ենք համարում ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին օդանավակայնում վանկարկումներով դիմավորելու կամ նրա դեմ որևէ այլ ակցիա կազմակերպելու մասին տարբեր կողմերից հնչող մտադրությունները: Բոլորին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ցանկացած նման նախաձեռնությունից», — ասել է Արման Սաղաթելյանը:

Նախորդ հոդվածը‘«Ձվեր որտեղից պիտի ունենան, որ մի հատ էլ Զարուհու վրա շպրտեն»’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Գլխավոր դատախազի ընտրությունը կեղծվել է’