‘Սերժ Սարգսյանի եղբոր վրա էլեկտրաէներգիայի թանկացումը չի ազդի’

996

Սերժ Սարգսյանի եղբայրը` Լևոն Սարգսյանը, այսօր կառավարության շենքից դուրս գալուց հետո, լրագրողներից մեկի հարցին, թե էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կազդի՞ արդյոք ձեզ վրա, ասել է. «Եթե բոլորի վրա ազդեց, իմ վրա էլ կազդի»: Այս մասին հաղորդում է ԳԱԼԱ-ն:

Նշենք, որ, օրինակ՝ ՀԾԿՀ անդամների վրա էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը դժվար թե ազդի, քանի որ նրանք բավական մեծ կարողություն են հայտարարագրել: Նույնը վերաբերում է նաև կառավարության անդամների մեծ մասին և Սերժ Սարգսյանին: Այնպես որ՝ Լևոն Սարգսյանի վրա էլեկտրաէներգիայի թանկացումը նույնպես չի ազդի:

Նախորդ հոդվածը‘Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրումը հետաձգվեց մեկ ամսով’
Հաջորդ հոդվածը‘Իրաքում դեսպանը Լֆիկը չէ, ոչ էլ՝ գեներալ Մանվելի որդին. նա Հալեպում ՀՀ հյուպատոսն է ‘