‘Սերժ Սարգսյանի լուսանկարը փակցված է եղել տեղամասում ‘

1616

Շենգավիթի 11/12 ընտրատեղամասում գտնվող iLur.am-ի թղթակցին  ընտրական հանձնաժողովի անդամները հայտնել են, որ ընտրատեղամասում փակցված է եղել Սերժ Սարգսյանի լուսանկարը: Հանձնաժողովի ոչ իշխանական  ուժերի ներկայացուցիչները պահանջել են հանել Ս. Սարգսյանի լուսանկարը: Հանձնաժողովն ի վերջո  որոշում է կայացրել  թղթով ծածկել այն: Իսկ 11/13 տեղ-ում  iLur.am-ի թղթակցից պահանջել են անձնագիր, քանի որ լրագրողի վկայականը՝  լուսանկարով, կնիքով ու ստորագրությամբ, համարել են անձը չհաստատող փաստաթուղթ և պահանջել են, որ լրագրողն ապացուցի, որ լուսանկարում հենց ինքն է պատկերված: Այնուհանդերձ, երկար բանակցություններից հետո, iLur.am-ի  թղթակցին հաջողվել է մնալ ընտրատեղամասում և հետևել ընտրության ընթացքին:

Հիշեցնենք, որ լրագրողի վկայականը՝ լուսանկարով, կնիքով և ստորագրությամբ, համարվում է անձը հաստատող փաստաթուղթ:

Նախորդ հոդվածը‘1/8 տեղամասում անհետացել է կնիքը ‘
Հաջորդ հոդվածը‘Խոչընդոտել են վստահված անձին ‘