‘Սերժ Սարգսյանի «կուսակցությունն» արդեն ոստիկանությունն է’

2802

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքում գրում է.

Կարևոր է հասկանալ սկսված ոստիկանական ահաբեկչության տրամաբանությունը և իմաստը:

Ինչո՞ւ է հենց հիմա է սկսվել ահաբեկչությունը:

Որովհետև այսօր դրված է իշխանության պահպանման հարցը: Շատերը այն կարծիքին են, որ մինչև ընտրությունները դեռ երկար ժամանակ կա, իսկ հանրավաքները գոնե հիմա սառեցված են և կարծես թե պատճառ չկար սկսելու ոստիկանական տեռորը: Իրականությունը կարող է ճիշտ հակառակը լինել. Իշխանության հարցը հենց հիմի է որոշվում: Եթե Սերժ Սարգսյանը չկարողանա անցկացնել սահմանադրական փոփոխությունները, ապա նա կարող է մոտ ժամանակները կորցնել պառլամենտական մեծամասնությունը և հետևաբար նաև իրական իշխանությունը: Սահմանադրական փոփոխությունների անցկացման անկարողությունը կլինի ահազանգ նոր պոտենցիալ նախագահի փնտրտուքի և նրա շուրջը դիրքավորվելու գործընթացի համար, որի հետևանքով խորհրդարանական մեծամասնությունն կմասնատվի: Նախանշաններն արդեն կան:

Սահմանադրական փոփոխությունների հետաձգումը արդեն իսկ թուլության նշան էր: Սարգսյանին հիմի էր պետք ցույց տալ իր վճռականությունն և ուժը: Պատահական չէր փոխոստիկանապետի հայտարարությունն այն մասին, որ կպոկի Սարգսյանին վիրավորողների ականջները: Դա միտումնավոր էր բարձրաձայն ասվել:Դա զգուշացում էր առաջին հերթին հենց հանրապետականների այն մասի համար, որը սկսել է տատանվել:

Մյուս խնդիրը, որը պետք է լուծի Սարգսյանը, պետք է մասնատի ԲՀԿ-ն, որպես սահմանադրական փոփոխությունների անցկացման հիմնական խոչընդոտի: Հարվածելով ՀԱԿ-ին, նա զգուշացնում է ԲՀԿ-ին` առաջին հերթին ԲՀԿ-ի գործարարների թևին և տատանվող զանգվածին: Իսկ ժամանակը շատ սուղ է, հատկապես եթե հաշվի առնենք ուժգնացող տնտեսական ճգնաժամը:

Մյուս կարևոր հետևությունը, որը պետք է արվի, դա այն է, որ 2008 և 2013թթ նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի դե ֆակտո պարտությունները նաև Հանրապետականների պարտություններ էին: Կուսակցությունը չկարողացավ «բերել» անհրաժեշտ ձայները: 2008-ին ռեժիմին մնացել էր ուղղակի բռնության դիմելու վերջին ծայրահեղ միջոցը, իսկ 20013-ին իրավիճակը փրկեց Վովա Գասպարյանի արտիստիկ բեմադրությունը:

Հիմա Սերժ Սարգսյանի «կուսակցությունը» ոստիկանությունն է:

Նախորդ հոդվածը‘Բողոքի երթ՝ ընդդեմ պետական ահաբեկչության’
Հաջորդ հոդվածը‘Դոլարն այսօր փոխարժեք չունի’