‘Սերժ Սարգսյանի համար ոստիկանապատել են ԵԽԽՎ շենքը. Ֆոտոշարք’

2238

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սերժ Սարգսյանը գտնվում է Ստրասբուրգում, որտեղ մեկնարկել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը: ԵԽԽՎ-ում Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Սակայն, մինչ Սերժ Սարգսյանը կժամաներ ԵԽԽՎ, խորհրդարան մուտք գործող պատգամավորները նկատել են, որ շենքը ուղղակի պատված է ոստիկաններով ու ոստիկանական մեքենաներով: Մեր տեղեկություններով, երբ եվրոպացի պատգամավորները միմյանցից հետաքրքրվել են, թե ինչու են այդտեղ հայտնվել այդքան շատ ոստիկաններ, նրանց տեղեկացրել են, որ ոստիկանները բերվել են Հայաստանի «նախագահի» խնդրանքով: Ձեզ ենք ներկայացնում ԵԽԽՎ շենքի մոտից արված ֆոտոշարքը՝ այն մասին, թե ինչպես են եվրոպացի ոստիկանները օղակել ԵԽԽՎ շենքի հարակից տարածքը, որպեսզի քաղաքացիները հնարավորություն չունենան մոտիկից իրենց բեղոքն արտահայտել Սերժ Սարգսյանին:

Նախորդ հոդվածը‘«Հարցազրույց Հայաստանի հետ»: Արմեն Հովհաննիսյան. Օրենքը միակ լեզուն է’
Հաջորդ հոդվածը‘Ինչ էր Զուրաբյանը հարցնելու Սարգսյանին’