‘Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակը Էրդողանի հայտարարությունը «դեմքփրկման» շոու է որակել’

1188

Ըստ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանի՝ Բաքվում Էրդողանը Ալիևի «դեմքփրկման» իր երեկվա շոուով Թուրքիային վերջնականապես դուրս դրեց տարածաշրջանային գործընթացներից: Այս մասին նա գրել է Թվիթերի իր միկրոբլոգում:

Նշենք, որ խոսքը, հավանաբար, Էրդողանի՝ երեկ Բաքվում արած այն հայտարարության մասին է, համաձայն որի՝ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները կկարգավորվեն միայն այն բանից հետո, երբ հանգուցալուծվի Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը:

Նախորդ հոդվածը‘Տորոնտոյում բացվում է միջազգային կինոփառատոնը’
Հաջորդ հոդվածը‘Վահագն Հայոցյան. Ս. Սարգսյանի երազանքը երազ էլ կմնա’