‘Սերժ Սարգսյանի փեսան լքելո՞ւ է Հայաստանը’

10941

iLur.am-ի տեղեկությունների համաձայն, Սերժ Սարգսյանի փեսա` Միքայել Մինասյանը, նախօրեին հավաքել է իր թիմակիցներին և զգուշացրել, որ ինքը առաջիկայում, ամենայն հավանականությամբ լքելու է երկիրը: Հավաքի մասնակիցներից մեկի խոսքերով, Միշիկ Մինասյան, նախկինում երբեք այդքան հուզված չի եղել: Մ. Մինասյանը, նախ ասել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման դեպքում, ինքը օր առաջ հեռանալու է Հայաստանից, քանի որ Սերժ Սարգսյանը չունի որևէ ռեսուրս Լեւոն Տեր-Պետրոսյանին հաղթելու: Մինասյանը, ինչպես հետագայում փոխանցել է հավաքի մասնակիցներից մեկը, ասել է, թե ինքը  «հո լավ գիտի» Սերժ Սարգսյանի եղած-չեղացը, եւ հավելել է, թե «Սարգսյանի հույսը եղբայրները, Վովա Գասպարյանն ու Հովիկ Աբրահամյանը չե՞ն»:  Նա հայտարարել է, թե Սերժ Սարգսյանն այսօր ունի «զրո ռեյտինգ, քցող թիմ, դեգեներատ վարչապետ»: :

Ըստ հավաքի մասնակիցներից մեկի փոխանցման, Մինասյանի թիմակիցները սպառնացել են, որ եթե Միքայելը հեռանա, ապա իրենք չեն աշխատի Սերժի համար, որին, ի պատասխան փեսան արձագանքել է, թե իսկ ձեզ ո՞վ ա ասում աշխատեք:  

Հանդիպման ընթացքում Միշիկ Մինասյանը մեկ առ մեկ թվարկել է այն խորհուրդները, որ ինքը տվել է Սերժ Սարգսյանին, սակայն, վերջինս անտեսել է, ապա եզրափակել է, թե «դե հիմա թող Լևոնին հանձնի իշխանությունը»: Միքայել Մինասյանը տեղեկացրել է նաեւ, որ իրենց կողմից անցկացված վերջին փակ հարցումներով Լ. Տեր-Պետրոսյանի վարկանիշը մի քանի անգամ  բարձր է Ս. Սարգսյանի վարկանիշից:

Երեկոյի հաջորդ մասը Միշիկ Մինասյանը նվիրել է Սաշիկ Սարգսյանին` նրան համարելով երկրի դժբախտությունների հիմնական պատճառներից մեկը: Հիշեցնենք, որ ըստ իշխանական աղբյուրների, Սաշիկ Սարգսյանի և Միշիկ Միքայելյանի հարաբերությունները վաղուց ծայրաստիճան սրված են: Իսկ վերջերս էլ, Սաշիկ Սարգսյանը փաստացի ապացուցել է, որ իր և Սերժ Սարգսյանի վերաբերյալ մամուլի մի քանի վարկաբեկիչ հոդվածների պատվիրատուն` հենց իր եղբոր փեսան է եղել: 

Նախորդ հոդվածը‘Ղազախստանը պատրաստվում է հրաժարվել կիրիլյան այբուբենից’
Հաջորդ հոդվածը‘«Հարսնաքարի» գործով ամբաստանյալը 5 օրով ազատ չարձակվեց’