‘Սերժ Սարգսյանն այցելել է Չինաստանի դեսպանատուն’

1000

Սերժ Սարգսյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ, այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանատուն:  Սարգսյանը ՉԺՀ կազմավորման 64-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Թիան Չանչունին և դեսպանատան անձնակազմին, ի դեմս նրանց նաև Չինաստանի բարեկամ ժողովրդին:

Սերժ Սարգսյանը խնդրել է դեսպանին իր ջերմ շնորհավորանքն ու լավագույն բարեմաղթանքները փոխանցել ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինին և հաջողություններ է մաղթել բարեկամ Չինաստանին՝ տարբեր ոլորտներում երկրի զարգացման ուղղությամբ հաստատուն առաջընթացի գործում: Այս մասին տեղեկանում ենք president.am-ից:

Նախորդ հոդվածը‘Բրյուսելում բացվել է Արա Գյուլերի «Իմ հուշերը» ցուցահանդեսը’
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանը ՄԱԿ-ում խոսել է Սիրիայի, ԼՂ խնդրի եւ Ցեղասպանության մասին’