‘Սերժ Սարգսյանն ավելի շուտ կկտրի իր ձեռքը, քան կանի այդ փոփոխությունը ‘

2256

Այսօր խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարել է, որ ցանկության դեպքում իշխանությունները կարող են կատարել քառյակի առաջարկների նույնիսկ կեսը, բայց դա  նրանց վրա թանկ կնստի: «Օրինակ, եթե Սերժ Սարգսյանը համաձայնվի Ընտրական Օրենսգրքում մեր կողմից առաջարկվող փոփոխությունների կատարման հետ, որով նախատեսվում է ընտրություններից հետո ընտրացուցակների հրապարակում, ապա դա կխոչընդոտի ընտրական կեղծիքների իրականացմանը և իշխանության վերարտադրմանը: Պարզ է, որ Սերժ Սարգսյանն ավելի շուտ կկտրի իր ձեռքը, քան կգնա դրան: Բայց եթե իշխանությունները գնան դրան, ապա կպարզվի, որ Հայաստանում կա ոչ թե 1.8 մլն, այլ 800-900 հազար ընտրող»,- հայտարարել է Մանուկյանը:  

Նախորդ հոդվածը‘Դատարանի բակում կրակողին ոստիկանները ծեծե՞լ են’
Հաջորդ հոդվածը‘Գերմանացի դիվանագետը նշանակվել է Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ’