‘Սերժ Սարգսյանն ընդունել է Նիկոլայ Բորդյուժային’

836

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, տեղեկացնում է President.am-ը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Այդ համատեքստում անդրադարձ է եղել նաև Երևանում ՀԱՊԿ ակադեմիայի հիմնման որոշումից հետո հիշյալ հաստատության գործունեության կազմակերպմանը վերբերող հարցերի: Սերժ Սարգսյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ս.թ. սեպտեմբերի 23-ին Սոչիում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման ընթացքը:

Նախորդ հոդվածը‘Գ. Սահակյան. Գրպանահա՜տ ենք, ինչ ենք, որ ստուգենք Իշխան Զաքարյանի ունեցվածքը’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադր. Здесь был Միշիկ (Լուսանկար)’