‘Սերժ Սարգսյանն ընդունել է Նիկոլայ Պատրուշևին’

1002

Սերժ Սարգսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին:

Զրուցակիցները քննարկել են ռազմավարական դաշնակից երկու պետությունների միջև փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային զարգացումներին և մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա վիճակին:

Խոսք է գնացել նաև սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության ծրագրերի շրջանակում նախատեսված ՀՀ պետական սահմանի ողջ երկայնքով անվտանգության մակարդակի էական բարձրացման, անցակետերի արդիականցման և վերազինման ուղղությամբ աշխատանքների ընթացքի մասին: Այս մասին հայտնում է president.am-ը:

Նախորդ հոդվածը‘Տեղի է ունեցել Ռոբերտ Լեւանդովսկու հարսանեկան արարողությունը’
Հաջորդ հոդվածը‘Գալուստ Սահակյանը բացահայտում է, թե հանուն ինչի պետք է վաճառել Հայաստանի բաժնեմասը’