‘Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության գծով գործակալության տնօրենին’

875

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինին, տեղեկացնում  president.am-ը

Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ են խոսել երկու ռազմավարական դաշնակից պետությունների միջև բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման մակարդակի մասին և անդրադարձել Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդմանն ու խորացմանն ուղղված ծրագրերին: Քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցության, ինչպես նաև պաշտպանության ոլորտում համագործակցության հետագա ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: 

Նախորդ հոդվածը‘Բախումներ Կահիրեում. Զոհերի թիվը րոպե առ րոպե փոխվում է’
Հաջորդ հոդվածը‘«Ռուսաստան-Ադրբեջան. Սրտակից ընկերության անմար կրակը»’