‘Սերժ Սարգսյանն ընդունել է «Ռոսնեֆտ»-ի պատվիրակությունը’

871

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Ռոսնեֆտ» խոշորագույն նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինի գլխավորած պատվիրակությունը,  տեղեկացնում է President.am։

Քննարկվել են տնտեսական ոլորտում Հայաստանի հետ «Ռոսնեֆտի» համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ավարտին Սարգսյանի ներկայությամբ «Ռոսնեֆտ», «ՊԻՐԵԼԼԻ Թայր Ռուսաստան» և «Ռոսնեֆտ-Հայաստան» ընկերությունների ներկայացուցիչները ստորագրել են համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ Հայաստանում բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիր:

Նախորդ հոդվածը‘Մոսկվայում տաք եղանակի հարյուրամյա ռեկորդ է սահմանվել’
Հաջորդ հոդվածը‘Փաստաբանների պալատը կուտակայինի մասին. Չի համապատասխանում Սահմանադրությանը’