‘Սերժ Սարգսյանն ընդունել է Րաֆֆի Հովհաննիսյանին (տեսանյութ, լուսանկար)’

2180

Այս պահին ՀՀ նախագահական նստավայրում հանդիպում է ընթանում Սերժ Սարգսյանի եւ ԿԸՀ հրապարակած տվյալներով՝ փետրվարի 18-ի ընտրություններում ձայների շուրջ 37-ը  տոկոսը հավաքած նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ: Հիշեցնենք, որ ընտրությւոնների արդյունքների հրապարակումից հետո Րաֆֆի ՀՈվհաննիսյանը հայտարարեց, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը եւ որ իրականում ձայների մեծամասնությամբ ինքը հաղթել է առաջին փուլում: Նախօրեին Հովհաննիսյանը հանդիպում պահանջեց Սերժ Սարգսյանից՝ քննարկելու համար «իշխանությունը ժողովրդին հանձնելու մեխանիզմները»: 

Նախորդ հոդվածը‘Թարգամաձեին հեռակա կալանավորել են և միջազգային հետախուզում հայտարարել ‘
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» իսրայելցի եւ պաղեստինցի խաղացողներից կազմված թիմի հետ ընկերական հանդիպում կանցկացնի’