‘Սերժ Սարգսյան. ԽՍՀՄ կազմում Հայաստանն ավելի անվտանգ էր’

1833

Ռուսաստանի «Առաջին ալիքի» եթերում երեկ Սերժ Սարգսյանը պատասխանում էր հայտնի հեռուստալրագրող Վլադիմիր Պոզների հարցերին: Ի թիվս այլոց՝ Պոզները հարց ուղղեց Սարգսյանին անկախության եւ Խորհրդային Միության կազմում լինելու առավելությունների ու թերությունների մասին:

Պոզներ. Այս տարի լրանում է Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 25-ամյակը, Սահմանադրության ընդունման 20-ամյակը, դուք ոչ մի ափսոսանք չունե՞ք այն կապակցությամբ, որ Սովետական Միությունն այլեւս չկա:

Ս.Ս. Ես չեմ ուզում կրկնել այն լավ մտքերը, որոնք արտահայտել են հայտնի մարդիկ Խորհրդային Միության, այսօրվա վիճակի մասին: Իհարկե, Խորհրդային Միությունը Հայաստանին եւ հայերին շատ բան է տվել՝ Ցեղասպանությունից հետո: Պատկերացրեք, փոքրաթիվ ազգ՝ ջարդված, հոշոտված, եւ 50-60 տարի հետո այդ հանրապետությունը դարձավ ԽՍՀՄ-ի առաջավոր հանրապետություններից մեկը: Իհարկե, ծաղկում էր գիտությունը, արվեստը, մենք շատ բան կարողացանք վերականգնել: Գիտեք, այս միջոցառումների (Ցեղասպանության 100-ամյակի-խմբ.) ուղերձներից մեկը վերածնունդն էր, մենք ԽՍՀՄ-ի տարիներին կարողացանք վերածնվել:

Պոզներ. Ես անընդհանտ սպասում եմ, որ դուք կասեք՝ «բայց…»:

Ս. Ս. Եկեք՝ չասեմ: Իհարկե, ԽՍՀՄ-ում մենք ավելի անվտանգ էինք, կարելի է 1000 լավ բառ ասել Խորհրդային Հայաստանի մասին, բայց երբ ԽՍՀՄ-ի ԱԳ նախարարը ծաղկեպսակ է դնում Աթաթյուրքի շիրիմին, նա այդ անում է նաեւ հայ ժողովրդի անունից, այ այստեղ ցավալի եւ  անընդունելի…  

«Անկախություն» բառն այդպես էլ չօգտագործելով՝ Սարգսյանը նշեց, որ եթե Հայաստանը Խորհրդային Միության կազմում լիներ, ինքը ՄԱԿ-ի ամբիոնից չէր կարող խոսել Ցեղասպանության խնդրի մասին: 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: 

Նախորդ հոդվածը‘«Գիշերային գայլեր» ակումբի բայքերներին թույլ չեն տվել մտնել Լեհաստան’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայում գնդակոծվել է Նիկիտա Միխալկովի գրասենյակ-ստուդիան ‘