‘Սերժ Սարգսյան. Կուտակայինը ժամանակի մեքենա է ‘

1124

Երկրապահ կամավորական միության հերթական համագումարում ելույթ ունեցավ Սերժ Սարգսյանը: Նա անդրադարձավ նաեւ կուտակային կենսաթաշակային համակարգի խնդրին: «Պետությունը պետք է օգնի նրանց, ովքեր իրենք իրենց օգնել չեն կարող: Պետությունը, եթե կուզեք պետք է յուրօրինակ ժամանակի մեքենա ստեղծի եւ այսպիսի մեքենա է կուտակային համակարգը: Տարիներ հետո մենք սովորելու ենք ավելի գործուն որոշումներ առաջարկել, բայց սովորելու ենք նաեւ խոսել եւ հասկանալ միմյանց»,- մասնավորապես ասաց Սերժ Սարգսյանը: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. Մենք շատ լավ գիտենք, թե ով եւ ինչքան արյուն է թափել’
Հաջորդ հոդվածը‘Նոր «Մարտի 1»-ի՝ Սերժ Սարգսյանի սցենարը’