‘Սերժ Սարգսյան. Հայաստանի բնակչության զգալի հատվածը երկրպագում է Արգենտինային’

1961

Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը այցով գտնվում է Արգենտինայում:  Երեկ նա բաժակաճառ է ասել պաշտոնական ճաշի ժամանակ, որտեղ, մասնավորապես, ասել է.

«Ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին գտնվելով Բուենոս Այրեսում՝ չեմ կարող, իհարկե, չհիշատակել` ոչ միայն Արգենտինայում, այլ նաև Հայաստանում ամենասիրված այդ մարզաձևը: Մեր երիտասարդ սերնդի համար Արգենտինան, նախ և առաջ, ֆուտբոլային գերտերություն է, Մարադոնայի և Մեսսիի երկիրը: Կարող եմ վստահեցնել, որ Հայաստանի բնակչության զգալի հատվածը երկրպագում է ձեր երկրի հավաքականին, որին ես մաղթում եմ մեծ հաջողություններ»:

Սերժ Սարգսյանի ելույթի տրամաբանությունից ելնելով, սակայն, ինքն իր մասին չի խոսում, քանի որ ընդամենը օրեր առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում Սարգսյանը բառացիորեն հայտարարել էր. «Ես տասնամյակներ շարունակ մշտապես համակրել և հաճույքով դիտել եմ Բրազիլիայի ու Գերմանիայի հավաքականների խաղերը: Իհարկե, եղել են ժամանակներ, երբ որ առիթը բաց չեմ թողել հիանալու Ֆրանսիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի խաղով, սակայն իմ համակրանքը միշտ եղել է բրազիլական և գերմանական ֆուտբոլի կողմը»:

Նախորդ հոդվածը‘Նոր արագաչափեր Ծաղկաձորում’
Հաջորդ հոդվածը‘Աշխարհի առաջնությունում անցկացրած բոլոր դոփինգ փորձարկումները բացասական արդյունք են տվել’