‘Սերժ Սարգսյան. Որոշ ժամանակ անց շատերը, ովքեր այլ տեղ են երջանկություն փնտրում, վերադառնալու են հայրենիք’

1088

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Լույս» հիմնադրամի 2013-2014 ուսումնական տարվա կրթաթոշակառուներին: Հանդիպմանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Տիգրան Սարգսյանը: Մասնակցել են նաև աշխարհի բարձրագույն ուսումնական հաստատություններում «Լույսի» աջակցությամբ սովորող ուսանողներ և շրջանավարտներ:

Իր ելույթում Սարգսյանը մասնավորապես նշել է. «Կասկած չունենաք՝ անցնելու է ևս որոշ ժամանակ, և շատ-շատերը, ովքեր այլ տեղ են երջանկություն փնտրում, վերադառնալու են հայրենիք և այստեղ նրանց համար շատ ավելի հարմարավետ է լինելու, քան այլ տեղերում…: …Եվս մի խորհուրդ ունեմ ձեզ տալու. ես ձ՝եզ հորդորում եմ կարդալ. կարդացե՛ք որքան հնարավոր է շատ: Կարդացե՛ք մեր դասականներին, կարդացե՛ք համաշխարհային դասականներին, կարդացե՛ք ժամանակակից գրականություն»:

Նախորդ հոդվածը‘ՀՀ Օմբուդսմենը մեկնում է Մոսկվա՝ Հրաչյա Հարությունյանի գործով’
Հաջորդ հոդվածը‘Տրանսպորտի թանկացման՝ քաղաքապետարանի հիմնավորումը կեղծ է. Վերլուծություններ’