‘Սերժ Սարգսյան vs Սերժ Սարգսյան’

1069

Հայոց ցեղասպանությունը շարունակում է մնալ մի մոռացված արհավիրք: Եթե այլևս հրեական ցեղասպանության մասին արդարորեն գիտենք ամեն ինչ, մի հաստ վարագույր է քաշված հայոց բնաջնջման վրա: Դա այն է, ինչ ես անվանում եմ երկակի չափանիշ, այսինքն երկու տարբեր ձևեր` որակավորելու նմանատիպ քաղաքական իրավիճակներ: Գրեթե հարյուր տարի առաջ կոտորվել են 1.5 միլիոն հայեր: Եվրոպայում և առհասարակ աշխարհում որքան են նրանք, ովքեր իրականում ճանաչում են այս իրականությունը: …Լռությունը մեր ցեղասպանության մասին այլևս դարձել է խլացուցիչ մի լռություն համայն մարդկության համար:

Սերժ Սարգսյան 25.10.2012

Իտալական «Quotidiano Nazionale» պարբերական: 

 

Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին

Արձանագրության իրագործման ժամանակացույց եւ տարրեր

Ձեռնարկվող քայլեր

 

5. ստորեւ նշված ենթահանձնաժողովների աշխատանքների մեկնարկում.

— քաղաքական հարցերով ենթահանձնաժողով,

-ճանապարհային, հաղորդակցության, էներգետիկ եւ ենթակառուցվածքների հարցերով

ենթահանձնաժողով,

-իրավական հարցերով ենթահանձնաժողով,

-գիտության եւ կրթության հարցերով ենթահանձնաժողով,

-առեւտրի, զբոսաշրջության եւ տնտեսական համագործակցության հարցերով ենթահանձնաժողով,

-բնապահպանական հարցերով ենթահանձնաժողով։

պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողով / երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված երկխոսության իրականացում, այդ թվում` պատմական փաստաթղթերի եւ արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձեւակերպման համար/` հայ, թուրք, ինչպես նաեւ շվեյցարացի եւ այլ միջազգային փորձագետների մասնակցությամբ:

միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստից ոչ ուշ քան մեկ ամիս անց

Օգոստոս 31, 2009 

Հատված հայ-թուրքական արձանագրություններից, որոնք ստորագրվել են 2009-ի հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում` Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնված ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում: 

 

Նախորդ հոդվածը‘Վ. Օսկանյան. Կառավարությունը ցանկություն չունի փոփոխություններ մտցնել տնտեսական քաղաքականության մեջ: ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը շահագրգռված է հարևան Իրանի հետ հարաբերությունները խորացնելու հարցում ‘