‘«Սերիա Ա»՝ «Ռոման» օգտվում է «Նապոլիի» սայթաքումից և գլխավորում մրցաշարային աղյուսակը (Տեսանյութ)’

935

Իտալիայի առաջնությունում տեղի ունեցավ միջշաբաթյա խաղային տուրը, որտեղ ի հայտ եկավ նոր առաջատար: «Ռոման», հռոմեական դերբիից հետո, լավ տրամադրությամբ անցկացրեց մրցաշրջանի իր լավագույն խաղերից մեկը և 3 միավոր վաստակելով «Սամպդորիայի» հետ խաղում՝ 3 տարի ընդմիջումից հետո վերադարձավ «Սերիա Ա-ի» առաջին հորիզոնական: Հետաքրքիր է, որ 2010-ին հենց ջենովացիների դեմ խաղում պարտություն կրելով՝ «գայլերը» առաջին հորիզոնականը, իսկ հետագայում նաև «Սկուդետտոն» զիջեցին «Ինտերին»:  

Նույն ժամին մրցաշրջանում առաջին անգամ չկարողացավ հաղթանակ տանել «Նապոլին»՝ «Սասուոլոյի» դեմ խաղում, որտեղ շատերը նրանցից սպասում էին անողոք ջախջախում:

Հերթական միավորները կորցրեց նաև «Միլանը», բայց «Բոլոնյայի» դեմ խաղում 1 միավորը կարող է համարվել հաղթանակ: Ալեգրիի սաները փայլուն ֆուտբոլ ցուցադրեցին հատկապես հանդիպման վերջին 15 րոպեների ընթացքում, երբ հաշիվը 3-1 էր՝ հօգուտ տանտերերի: Ռոբինյոն 89-րդ րոպեին հաշիվը դարձրեց 3-2, իսկ Աբատեն՝ 3-3: Իսկ ասում են, թե «Սերիա Ա-ում» գոլառատ և գեղեցիկ ֆուտբոլ չկա:

«Յուվենտուսն» էլ հերթական «կարգի հաշվին» հաղթանակը տարավ, չնայած ստիպված էր տառապել Բուֆֆոնի սխալից հետո:

Այսօր էլ տեղի կունենա երկու փայլուն, հզոր մասնագետների՝ Մացարիի և Մոնտելայի դիմակայությունը՝ «Ինտեր» — «Ֆիորենտինա»:

Արդյունքներ

«Ուդինեզե» — «Ջենոա» 1-0

«Բոլոնիա» — «Միլան» 3:3 

«Կիևո» — «Յուվենտուս» 1:2 

«Լացիո» — «Կատանիա» 3:1

«Լիվորնո» — «Կալյարի» 1:1

«Նապոլի» — «Սասսուոլո» 1:1 

«Պարմա» — «Ատալանտա» 4:3

«Սամպդորիա» — «Ռոմա» 0:2

«Տորինո» — «Վերոնա» 2:2

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը կրկին չհանդիպեց Պուտինի հետ’
Հաջորդ հոդվածը‘Սյունիքում Ս.Սարգսյանն այցելել է տրիկոտաժի արտադրամաս, «Գորիս Գամմա» ընկերություն ‘