‘Սերխիո Ռամոսին տեղափոխել են «Ռեալի» երկրորդ թիմ’

898

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը ներկայումս մարզվում է «Ռեալի» պահեստային խաղացողների հետ, եւ, ամենայն հավանականությամբ, իսպանական պրիմերայի 5–րդ տուրում «Ռայո Վալեկանոյի» հետ խաղում նա Ռաուլ Ալբիոլի հետ միասին կլինի պահեստայինների նստարանին, հաղորդում է AS-ը:
Հիմնական պատճառն այն է, որ «արքայական թիմի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհ է «Ռեալի» վերջին հանդիպումներում Ռամոսի խաղից, որը՝ Մոուրինյոյի կարծիքով, բավական թուլացել է Եվրո-2012-ից հետո: Մյուս կողմից, Ռամոսին փոխարինած Ռաֆայել Վարանը իրեն լավագույն կողմերով է դրսեւորել:
Նշենք, որ Ռամոսի շուրջ ստեղծված այս անորոշ վիճակը որոշ եվրոպական գրանդ ակումբների դրդել է լրջորեն հետաքրքրվել իսպանացի պաշտպանի ծառայություններով: Մասնավորապես, Daily Star-ը հաղորդում է, որ Ռամոսին ցանկանում է ձեռք բերել անգլիական «Չելսին», եւ արդեն դեկտեմբերին «արիստոկրատների» ղեկավարությունը մտադիր է բանակցություններ սկսել:

Նախորդ հոդվածը‘Այն, ինչ մենք տեսանք, պարզապես մարդկային չէր. Իլյա Մեշվիլդիշվիլի ‘
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ նոր կառավարության կազմը հայտնի է ‘