Սերխիո Ռամոսն ավարտեց կարիերան Իսպանիայի հավաքականում

339

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը սոցիալական ցանցերում արած գրառումով հայտարարել է Իսպանիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։

36-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ Իսպանիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն իր հետ զրույցում տեղյակ է պահել, որ մտադիր չէ իրեն հրավիրել ազգային թիմ։

Ռամոսը 180 հանդիպում է ացկացրել Իսպանիայի հավաքականում եւ այդ ցուցանիշով ռեկորդակիրն է։ Նա 23 գոլ է խփել ազգային թիմում։ Նա դարձել է աշխարհի չեմպիոն եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն։

Նախորդ հոդվածըԵվս մի հետին թվով կառուցողական․ ՉԻ
Հաջորդ հոդվածըԲրազիլացիներ Մալկոմն ու Կլաուդինյոն ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն