‘Սերխիո Ռամոս. Բավական է կարծեք, որ դուք Մարադոնան եք կամ Բեկենբաուերը’

823

Ինչպես հայտնում է իսպանական Cadena Cope ռադիոկայանը, «Ատլետիկո Մադրիդից» կրած պարտությունից հետո «Ռեալ Մադրիդի» հանդերձարանում բավականին կոշտ ելույթներ են ունեցել թիմի ավագներ Իկեր Կասիլյասն ու Սերխիո Ռամոսը: Այսպես, ինչպես հաղորդում է լրագրող Խոսեբա Լարանյագան, Սերխիո Ռամոսը իր բոլոր խաղընկերներից պահանջել է մի քանի անգամ ավելի շատ նվիրվել մարզումներին: «Բավական է կարծեք, որ դուք Մարադոնան եք կամ Բեկենբաուերը: Թիմում միայն մեկ աստղ կա, և դա Կրիշտիանոն է, մնացած բոլորս պետք է անմնացորդ նվիրվենք թե՛ մարզումների, թե՛ խաղերի ժամանակ »,- նշել է Ռամոսը: Իկեր Կասիլյասն էլ մի քանի ֆուտբոլիստների կոչ է արել մոռանալ դաշտում բախումները (առաջին հերթին՝ դա ուղղված է եղել Պեպեին և Բենզեմային) և նվիրվել աշխատանքին:

Այլ ռադիոկայանի՝ Cadena SER-ի պնդմամբ՝ երեկ երեկոյան հանդիպել են ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն ու Կարլո Անչելոտտին, որտեղ նախագահը հետաքրքրվել է ներքին խնդիրներով: Ռադիոկայանի տեղեկություններով՝ մարզչի հնարավոր հրաժարականի վերաբերյալ որևէ խոսակցություն դեռևս տեղի չի ունեցել:

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ը հաստատեց Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը ձայների 103/3 հարաբերակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Ավարտվել է «Երաժշտության շաբաթ Երևանում» փառատոնը’