Սեւակ Արամազդ․ Ճերմակ գառը

6008

Վանօ Սիրադեղեանի յիշատակին

Երբ 2018թ․ ապրիլեան յեղափոխութեան օրերին լսեցի գերագոյն աճպարարի հրաժարականի լուրը, առաջին բանը, որ անցաւ մտքովս, Վանօյի վերադարձն էր:

Երբ 2020թ․ Հայաստանը պարտուեց  պատերազմում, եւ Արցախը կորսուեց, դա առաւել քան տրամաբանական էր, որովհետեւ ինչպէ՞ս կարող էր երկրորդ անգամ պատերազմում յաղթանակ տօնել մի երկիր, որը խաղաղութեան ժամանակ սեւեռուն մոլեգնութեամբ զբաղուած էր իր միակ յաղթանակը ոչնչացնելով՝ հալածելով այդ յաղթանակը կերտած եւ Արցախն ազատագրած իր գրող որդուն՝ այդպիսով սպանելով սեփական հոգին։ 

Նա, որ իր պատմուածքի ճերմակ գառան պէս փրկել էր մայրական կեանքը՝ ազատելով այն հիւանդ գոյութեան ճիրաններից, անդարձօրէն յայտնուել էր եռագլուխ ոհմակի երախում։

Թէ նրա աճիւնը կթաղուի Հայոց մեծաց պանթէօնո՞ւմ, հայրական տան փոքրիկ այգո՞ւմ, թէ՞ կմնայ օտար հեռուների ամայութեան մէջ եւ կամ նրա Հայաստան անունով երկիրը, որի անկախութեանն էր նա ձօնել իր կեանքը, ապագայ կունենա՞յ, թէ՞ կջնջուի աշխարհի քարտէզից վերջնականապէս, միեւնոյն է, այդ ամենի մասին նա այլեւս երբեք չի իմանայ։

Սակայն քանի դեռ կայ մարդկային կեանքը, այս մոլորակի որեւէ անկիւնում միշտ կգտնուի մի երեխայ, որ խոտանոցում պառկած՝ թաքուն լաց կլինի իր յօշօտուած գառնուկի համար․․․ 

Նախորդ հոդվածըCovid-19-ի դրական թեստի պատճառով Վահագն Դավթյանը հնարավոր է բաց թողնի Աշխարհի առաջնությունը
Հաջորդ հոդվածըԲրիտանացի պատգամավոր Դևիդ Էմեսի սպանությունը