‘Սեւանա լճում փնտրում են երկու ձկնորսների ‘

798

Նոյեմբերի 13-ին, ժամը 12.55-ին, տեղեկություն է ստացվել, որ Ծովակ գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում (ափից մոտ 1 կմ հեռավորության վրա), հայտնաբերվել է նավակ, որի մեջ պետք է լինեին նույն գյուղի բնակիչներ՝ 1970 թ. ծնված Ն. Հ. և 1988 թ. ծնված Ա. Վ.-ն, հաղորդում է ԱԻՆ-ը: Ըստ ձկնորսների՝ նշված քաղաքացիները վաղ առավոտյան՝ ժամը 05.00-06.00-ի սահմաններում, դուրս են եկել լիճ, քանի որ լճում մոտ 2 հա տարածքի վրա ունեն ցանցեր: Ա. Վ. և Ն. Հ. չեն պատասխանում հեռախոսազանգերին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նախորդ հոդվածը‘Ակտիվիստները պահանջում են մասնակցել ԱԺ արտահերթ նիստին ‘
Հաջորդ հոդվածը‘«Սուչի Զոնա»’