‘Սեւանից բաց թողնվող ջրի ծավալը կմեծացվի’

970

Սեւանից բաց թողնվող ջրի ծավալը կմեծացվի: Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման ներքո գտնվող հողերի ջրամատակարարման նպատակով կառավարությունը 25 մլն խորանարդ մետրով ավելացրել է ջրառը Սևանա լճից՝ այն հասցնելով թույլատրելի 270 մլն խոր. Մետրի, տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից:

Որոշման նախագծի քննարկման ժամանակ նշվել է, որ այս տարին հատկապես չորային է, ոռոգման խնդիրը՝ անհետաձգելի: Նիստին մասնակցող բնապահպան Կարինե Դանիելյանն առաջարկել է մասնագիտական խումբ ձևավորել և ուսումնասիրել հարցը, որովհետև կլիմայի փոփոխությամբ պայմանավորված այս խնդիրն ամեն տարի հրատապ է լինելու: Հովիկ Աբրահամյանը դեմ չի եղել անհրաժեշտության դեպքում խմբի ստեղծմանը

Նախորդ հոդվածը‘Պուտին. Ժիրինովսկիի հայտարարությունները «ոչ միշտ են համընկնում Կրեմլի տեսակետի հետ»’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը առաջարկում է խստացնել հավաքների մասին օրենսդրությունը’