‘Սեւանում նավակից երկու ձկնորսներ են անհետացել’

303

Գեղարքունիքի Ծովակ գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում, ափից մոտ 1 կմ հեռավորության վրա, հայտնաբերվել է նավակ, որի մեջ պետք է լինեին նույն գյուղի 1970 թ. 1988 թ. ծնված երկու քաղաքացիներ, տեղեկացնում է ԱԻ նախարարության լրատվական ծառայությունը:

Ըստ ձկնորսների՝ նշված քաղաքացիները վաղ առավոտյան՝ ժամը 05:00-06:00-ի սահմաններում, դուրս են եկել լիճ, քանի որ լճում մոտ 2 հա տարածքի վրա ունեն ցանցեր: Կորած ձկնորսները չեն պատասխանում հեռախոսազանգերին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատը: 

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդը» պետք է Կագավային փոխանակի Հենրիխ Մխիթարյանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Ուսանողների շրջանում հեղափոխական տրամադրություն է. Նախարարների կաբինետի հրաժարականն այլընտրանք չունի’