‘«Սեւիլիա» — «Ռեալ»՝ 3:2. մադրիդցիները պարտվեցին արտագնա խաղում (տեսանյութ) ‘

1625

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրից տեղափոխված խաղում «Սեւիլիան» ընդունեց Մադրիդի «Ռեալին» եւ պարտության մատնեց 3:2 հաշվով:

Հյուրերի կազմում պաշտպան Սերխիո Ռամոսը 58-րդ րոպեին չկարողացավ արդյունավետ իրացնել 11 մետրանոցը, իսկ 84-րդ րոպեին գրավեց սեփական դարպասը: Ավելացված ժամանակում Ռամոսը դիպուկ իրացրեց 11 մետրանոցը:

«Սեւիլիան» 54 միավորով բարձրացավ 7-րդ տեղ՝ շրջանցելով «Խետաֆեին»: «Ռեալը» 72 միավորով երրորդն է եւ 3 միավոր հետ է Մադրիդի «Աթլետիկոյից»:

Այստեղ՝ տեսանյութ:

Իսպանիայի առաջնություն, 34-րդ տուր

«Սեւիլիա» — «Ռեալ»՝ 3:2

Վիսամ Բեն Եդեր, 26, Միգել Լայուն, 45, Սերխիո Ռամոս, 84, ինքնագոլ – Բորխա Մայորալ, 87, Սերխիո Ռամոս, 90+5, 11մ

Չիրացրած 11մ՝ Սերխիո Ռամոս («Ռեալ»), 58

Նախորդ հոդվածը‘ԱՊԼ. 10 հոգով մնացած «Արսենալ»-ը պարտվեց «Լեսթեր»-ին(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյան. Անհրաժեշտ պարզաբանում’