‘Սթարիջը հունվարին շարք կվերադառնա’

778

«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, որ թիմի հարձակվող Դանիել Սթարիջը շուտով կարող է շարք վերադառնալ. վերջինս վնասվածքի պատճառով վերջին անգամ օգոստոսի 31-ին է խաղադաշտ դուրս եկել:

Հիշեցնենք, որ սուրբծննդյան շրջանը Ստարիջը կանցկացնի ԱՄՆ-ում և վերականգնողական կուրս կանցնի, ինչից հետո` հունվարին կմիանա անգլիական ակումբին.

«Սա ամենայն հավանականությամբ կոգևորի թիմին: Նրա վերադարձով` մենք կվերադառնանք մեր խաղին և հուսով եմ` նախկին արդյունքներին»,- Ռոջերսի խոսքերն է փոխանցում BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ-ում 19-ամյա զինծառայող է զոհվել’
Հաջորդ հոդվածը‘Մասնագետը խորհուրդ է տալիս, թե ինչպես ազատվել Ֆեյսբուքում մոլեգնող վիրուսից’