Սթիվեն Ջերարդը՝ Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչի թեկնածու

177

Շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» եւ անգլիական «Աստոն Վիլայի» նախկին գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը կարող է դառնալ Լեհաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հաղորդում է բրիտանական The Sun-ը։

Լեհաստանի ֆուտբոլային միությունն այժմ բանակցում է 42-ամյա անգլիացի մասնագետի հետ։

Աշխարհի առաջնությունից հետո Լեհաստանի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացել էր Չեսլավ Միխնեւիչը, որը թիմը ղեկավարում էր 2022թ․ փետրվարից։ Աշխարհի առաջնությունում Լեհաստանի թիմը հասել էր 1/8 եզրափակիչ եւ 1:3 հաշվով պարտվել Ֆրանսիայի հավաքականին։

Նախորդ հոդվածըԱմենաչարդարցված տրանսֆերները ֆուտբոլի պատմության մեջ
Հաջորդ հոդվածըATP-250․ Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ