‘Սթիվեն Ջերարդը մտադիր է դառնալ մարզիչ’

1123

Ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը չի բացառել, որ հաջորդ մրցաշրջանը վերջինը կլինի իր կարիերայում: «Լիվերպուլի» եւ Անգլիայի հավաքականի նախկին ավագը մտադիր է սկսել մարզչական կարիերա:

«Մինչեւ վերջ վստահ չեմ, բայց հաջորդ մրցաշրջանը կարող է վերջինը լինել իմ կարիերայում: Գիտակցում եմ, որ խաղացողի կարիերայի մայրամուտում եմ:

Ես մտադիր եմ ստանալ մարզիչի արտոնագիր, որպեսզի զբաղվեմ մարզչական գործունեությամբ: Հրավեր եմ ունեցել Անգլիայի երիտասարդական հավաքականից: Շատ հետաքրքիր է»,- 35-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sky Sports -ը:

Ջերարդը 2015թ. հուլիսին է «Լիվերպուլից» տեղափոխվել ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Լոս Անջելես Գելաքսի»:

Նախորդ հոդվածը‘Կլոպ. «Հիանալի է, որ մրցելու ենք «Մանչեսթեր Յունայթեդի» հետ»’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանցի միլիարդատերը դարձել է Լոնդոնի «Արսենալի» երկրորդ խոշոր բաժնետերը’