‘Սթիվ Ջոբսի զբոսանավը կալանվել է պարտքերի պատճառով ‘

801

Apple ընկերության հիմանդիրներից մեկի՝ Սթիվ Ջոբսի զբոսանավը, որն այժմ գտնվում է Ամստերդամի նավահանգստում, կալանվել է դատարանի որոշմամբ: Արդյունաբերական դիզայներ Ֆիլիպ Սթարքի ներկայացուցիչները պնդում են, որ զբոսանավի տերերն իրենց պարտք են: Այդ մասին դեկտեմբերի 21-ին  հաղորդել է Reuters գործակալությունը: Սթարքի իրավաբանները պնդում են, որ իրենց հաճախորդն իր աշխատանքի դիմաց  պետք է ստանար «Վինուս» զբոսանավի արժեքի 6 տոկոսը: Նախապես ենթադրվում էր, որ զբոսանավը կարժենա 150 միլիոն եվրո, հետևաբար՝ Սթարքն ստանալու էր 9 միլիոն եվրո (12 միլիոն դոլար): Սակայն Ջոբսի ժառանգները զբոսանավը գնահատել են 105 միլիոն և Սթարքին վճարել ընդամենը 6 միլիոն եվրո: Իրավիճակը բարդանում է նրանով, որ Ջոբսն ու Սթարքը շատ լավ հարաբերությունների մեջ են եղել, դրա համար էլ պայմանագիր չեն կնքել, որում նշված կլինեին իրենց համաձայնության բոլոր մանրամասները:

«Վինուս» զբոսանավի շինարարությունն սկսվել է 2007 թ. Սթիվ Ջոբսի պատվերով: Զբոսանավի երկարությունը 78 մետր է: Այն ջուրն է իջեցվել 2012 թ. հոկտեմբերի 19-ին: Սթիվ Ջոբսն այդպես էլ զբոսանավն ավարտուն վիճակում չտեսավ:

Նախորդ հոդվածը‘Դավիդ Վիլյան ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից» ‘
Հաջորդ հոդվածը‘Սառնամանիքը Ուկրաինայում 83 մարդու կյանք է տարել ‘