Սթոլթենբերգը մտահոգված է Կախովկայի ՀԷԿ-ի ավերման կապակցությամբ

241

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը Twitter-ում հայտարարել է, որ մտահոգված է քաղաքացիական բնակչության  և շրջակա միջավայրի վրա Կախովկայի ՀԷԿ-ի ավերման հետևանքների կապակցությամբ։

«Կախովկայում ջրապատնեշի ավերումն այսօր ռիսկի է ենթարկում հազարավոր քաղաքացիական անձանց կյանքը, լրջագույն վտանգ է սպառնում շրջակա միջավայրին»,- գրել է Սթոլթենբերգը։

Նա հավելել է, որ այդ միջադեպը հերթական անգամ ցուցադրում է Ուկրաինայում հակամարտության «դաժանությունը»։

Կախովկայի հիդրոէլեկտրակայանը Դնեպրի հիդրոէլեկտրակայանների կասկադի վեցերորդ՝ ստորին և վերջին աստիճանն է, վերջինս գտնվում է Նովայա Կախովկա քաղաքից 5 կմ հեռավորության վրա։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Ուկրհիդրոէներգո»․ Կախովկայի ՀԷԿ-ը պայթեցվել է ներսից
Հաջորդ հոդվածըՉեմպիոնների լիգայի եզրափակիչ․ «Մանչեսթեր Սիթիի» եւ «Ինտերի» հավանական մեկնարկային կազմերը