Սթոլթենբերգը չնախատեսված հայտարարություն կանի

222

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը ուրբաթ օրը ժամը 18։00–ին չնախատեսված մամուլի ասուլիս կտա, ելույթի թեմայի մասին չի հաղորդվում, ասվում է դաշինքի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Հինգշաբթի ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը հայտարարություն է հրապարակել «Հյուսիսային հոսք» խողովակաշարերի միջադեպերի կապակցությամբ։

Հայտարարության մեջ նշվում է, որ դաշինքի կարծիքով՝ «Հյուսիսային հոսքի» խողովակաշարերում արտահոսքը կանխամտածված գործողությունների հետևանք է։ ՆԱՏՕ-ն պաշտպանում է հետաքննության անցկացումը՝ վնասվածքների պատճառները պարզելու համար, և հայտարարել է, որ պատրաստ է պաշտպանել դաշնակիցների կրիտիկական ենթակառույցները։

«Ցանկացած դիտավորյալ գրոհ դաշնակիցների կրիտիկական ենթակառույցների դեմ միասնական և վճռական պատասխան կստանա»,- ասվում է փաստաթղթում։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածը«Հյուսիսային հոսքում» կարող է վնասված լինել ստորջրյա մալուխը
Հաջորդ հոդվածըՊՍԺ ղեկավարները ցանկանում են գնել կատալոնյան ակումբը