‘Սթոլթենբերգ. ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի թվակազմը կլինի 30 հազար մարդ’

972

ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի թվաքանակը կկազմի 30 հազար մարդ, դրանցում Առաջապահ խումբը կունենա 5 հազարանոց թվակազմ: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը:

«Ուզում եմ ընդգծել, որ այն բոլոր որոշումները, որ կընդունեն դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարները արձագանքման ուժերի կազմի մասին, բացառապես պաշտպանական են և կլինեն ՆԱՏՕ-ի արձագանքը Ղրիմում և Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին»,- ասել է Սթոլթենբերգը:

Հունվարի 31-ին ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում Սթոլթենբերգը հայտարարել էր, թե դաշինքը չի ձգտում հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ և իր արևելյան հարևանի հետ «պատերազմական դրության» մեջ չի գտնվում: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Արգենտինայի նախագահին քննադատել են չինացիների մասին գրառման համար’
Հաջորդ հոդվածը‘Ղարաբաղցի իրավապաշտպան. ԼՂՀ նախագահը պետք է հրապարակավ ներողություն խնդրի հայ ժողովրդից’