‘«Սթոք Սիթի»-ի դարպասապահը խփել է ֆուտբոլի պատմության մեջ ամենահեռահար գոլը (տեսանյութ)’

1324

Անգլիական «Սթոք Սիթի»-ի դարպասապահ Ասմիր Բեգովիչի անունն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում:

Դարպասապահի խփած գոլը «Սաութհեմփթոն»-ի դարպասը ամենահեռահարն էր ֆուտբոլի պատմության մեջ: Գնդակի թռիչքը հարվածի պահից մինչև մրցակցի դարպասը կազմել է 91.9մ: Հատկանշական է նաև, որ դարպասապահը գոլի հեղինակ է դարձել խաղի 12-րդ վայրկյանին: Բեգովիչը ստացել է պատվոգիր՝ ռեկորդ սահմանելու համար:

Հիշեցնենք, որ խաղը տեղի էր ունեցել անցած տարվա նոյեմբերի 2-ին և ավարտվել էր 1-1 հաշվով:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը Ռամկավարից հետ է վերցրել 840 քառ. մետր մակերեսով շենքն ու հողամասը’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն առայժմ չի տարածի Ռուսաստանի ֆուտբոլային միության վրա’