‘Սթրոս-Կանը հաշտության է եկել սպասուհու հետ’

844

Արտարժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանը և նրան սեռական բռնություն իրականացնելու մեջ մեղադրող Նաֆիսաթու Դիալոն հաշտություն են կնքել, որի պայմանները հրապարակման ենթակա չեն, հայտնում է Reuters-ը:

Այսպիսով՝ ավարտվել է մոտ երկու տարի տևողությամբ դատական գործը, որը հանգեցրել էր Սթրոս-Կանի հրաժարականին և զրկել էր նրան Ֆրանսիայի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունից:

Նախորդ հոդվածը‘Կալանավոր. Երբ որ ընտրությունները վերջանում են, մեզ մոռանում են մինչև մյուս ընտրությունները (Ֆոտոշարք Նուբարաշեն ՔԿՀ-ից)’
Հաջորդ հոդվածը‘Աբաշիձե. Վրաստանը Ռուսաստանից ակնկալում է վիզաների վերացում’