‘Սիբիրում անտառային հրդեհների ծավալը կրճատվել է’

1635

Սիբիրում և Հեռավոր Արևելքում բռնկված անտառային հրդեհների ծավալը կրճատվել է և այժմ կազմում է 2,4 մլն հեկտար։ Այդ մասին ТАСС-ին երկուշաբթի հաղորդել է ՌԴ ԱԻՆ մամլո ծառայությունը։

«Շարունակում է գործել հրդեհի 441 օջախ, 31 օջախ մեկուսացվել է»,- հաղորդել են ԱԻՆ-ից։

Հրդեհների մարման աշխատանքներին մասնակցում է ԱԻՆ օդուժը, որը միայն մեկ օրվա ընթացքում մոտավորապես 900 տոննա ջուր է նետել հրդեհի օջախների վրա։

Հրդեհների մարման և բնակավայրերի պաշտպանության գործին են լծվել ԱԻՆ խմբավորումները՝ 611 մարդ և 32 միավոր տեխնիկա ընդհանուր թվով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը‘Հոնկոնգում վտանգավոր իրավիճակ է ստեղծվել’
Հաջորդ հոդվածը‘Մադուրոն Կոլումբիան անվանել է «անգործունակ պետություն»’