‘Սիգարոն. Քաղաքապետարանի աշխատակիցներըը փորձել են անօրինական կերպով ապամոնտաժել ընկերության գովազդային վահանակը’

1052

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցը փորձել է անօրինական կերպով ապամոնտաժել «Սիգարոն» ՍՊԸ Մաշտոցի պողոտայում գտնվող գովազդային վահանակը, ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

Դեկտեմբերի 9-ին «Սիգարոն» ընկերության ֆիրմային խանութ է այցելել Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն համայնքի աշխատակիցների խումբը և առանց որևէ փաստաթուղթ, որոշում կամ արձանագրություն ներկայացնելու՝ տեխնիկայի օգնությամբ  ձեռնամուխ է եղել ընկերության հայերեն և անգլերեն լեզուներով գովազդային վահանակի ապամոնտաժմանը: Քաղաքապետարանի անօրինական գործողությունների կապակցությամբ ընկերությունը զանգահարել է ոստիկանություն, սակայն, մինչև ոստիկանների հայտնվելը նրանք արագ հեռացել են:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերին կառավարությունը որոշեց մաքսային արտոնություններ տրամադրել վերջին 9  ամիս պարապուրտի մատնված «Սիգարոն» ընկերությանը: Կառավարության հոկտեմբերի 16-ի նիստում ընդունվեց ծխախոտի տուփեր արտադրելու նպատակով ներմուծված 2 տոննա ալյումինե փայլաթիթեղի վերամշակման ժամանակավոր ռեժիմը երկարագձելու մասին որոշում: Ընկերությունը պետք է իր գործունեությունը վերսկսեր 2014 թվականի սկզբին: 

Նախորդ հոդվածը‘Օբաման անբարյացակամ է տրամադրված ԱՄՆ նախագահի հանդեպ’
Հաջորդ հոդվածը‘Օսլոյում մեկնարկել է Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը’