‘Սիդնեյ. Ոստիկանությունը կապ է հաստատել պատանդներ վերցրած ահաբեկչի հետ’

857

Սիդնեյի կենտրոնում գտնվող Lindt սրճարանից, որտեղ անհայտ անձը պատանդներ է վերցրել, դուրս են եկել երկու կին՝ գոգնոցներով, ըստ երևույթին՝ սրճարանի աշխատակիցներ: Դրանից առաջ սրճարանից դուրս էին փախել երեք տղամարդ, երկուսը՝ կենտրոնական մուտքից, մեկը՝ ետնամուտքից: Առայժմ հայտնի չէ՝ պատանդներին բա՞ց են թողել, թե՞ նրանք կարողացել են փախչել:

Ոստիկանությունը  ստույգ չի նշում պատանդների թիվը, սակայն պնդում է, որ դրանք մոտավորապես 30-40 հոգի են:  Սրճարանի պատուհանից երևում է սև դրոշ, որի վրա արաբերեն գրված է՝ « Չկա այլ աստված՝ Ալլահից բացի, և  Մուհամեդը նրա մարգարեն է»:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հաղորդել են, որ իրենք կապ են հաստատել պատանդառուի հետ: Առայժմ տեղեկություններ չկան, թե պատանդներից որևէ մեկը վնասվել է: Ոստիկանությունը պատրաստ է հարցը լուծել խաղաղ ճանապարհով:

Lindt ընկերությունը հայտարարել է, որ փակում է իր բոլոր սրճարաններն Ավստրալիայում:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի ցավակցականը՝ Հակոբ Խաչատրյանի մահվան կապակցությամբ ‘
Հաջորդ հոդվածը‘Նազարբաև. Մինչև տարեվերջ Ղազախստանը կվավերացնի ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության շուրջ պայմանագիրը’