‘Սիլվիո Բեռլուսկոնին դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման’

989

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին դատապարտվել  մեկ տարվա ազատազրկման իր քաղաքական ընդդիմախոս եւ Unipol ապահովագրական ընկերության ղեկավարի հետ մասնավոր զրույցը հրապարակելու մեղադրանքով: Ակնկալվում է, որ Բեռլուսկոնին մոտ ժամանակներս կբողոքարկի վճիռը: Ընդ որում, ըստ BBC-ի, նա դեռեւս ազատության մեջ է գտնվում:  

Դատարանը համաձայնել է նախաքննության այն եզրակացության հետ, որը պնդում է, թե նախկին վարչապետը համաձայնվել է խոսակցությունների սղագրությունը հրապարակել իր կրտսեր եղբայր Պաոլո Բեռլուսկոնիի ղեկավարած թերթում:  

Վերջինս նույնպես դատապարտվել է՝ երկու տարի երեք ամսվա ազատազրկման:

Նշված բանակցությունների հրապարակման արդյունքում ձախողվել է Unipol-ի կողմից BNL բանկի ձեռքբերման գործարքը, ինչին ձգտում էր Բեռլուսկոնին:

Բեռլուսկոնին ներկա պահին անցնում է մեկ այլ գործով եւս, որով նա մեղադրվում է անչափահաս մարմնավաճառ Քարիմա Մահրուտի հետ սեռական կապերի մեջ:  

 

 

Նախորդ հոդվածը‘«Սելտայի» ֆուտբոլիստը գարեջուր է խմել, իսկ հետո մտել խաղադաշտ. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայում հայտնաբերվել է հայտնի դերասան Անդրեյ Պանինի դին’