‘Սիլվիո Բեռլուսկոնի. Մրցաշրջանի սկզբում մեզ թաղել էին, իսկ երեկ մենք հաղթեցինք աշխարհի ուժեղագույն թիմին’

833

«Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին անդրադարձել է Չեմպիոնների լիգայի «Միլան» — «Բարսելոնա» հանդիպմանը (0:2):

«Երեկ մենք առանց մեծ ջանքերի հաղթեցինք «Բարսելոնային»՝ աշխարհի ուժեղագույն թիմին: Իտալիայի առաջնությունում մենք արդեն երրորդն ենք եւ դեռ կարող ենք առաջ շարժվել:

Հիշեք. մրցաշրջանի մեկնարից մի քանի շաբաթ անց մեզ արդեն թաղել էին, ասում էին, թե մենք պայքարելու ենք A սերիայում մեր տեղը պահպանելու համար:

Այնպես որ, այն մարդիկ, ովքեր այդպես էին խոսում, պետք է ավելի զգույշ լինեն իրենց արտահայտություններում»,- ասել է Բեռլուսկոնին:

Նախորդ հոդվածը‘«Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր». Վանաձորի քաղաքապետ’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքացիները՝ հենտընտրական գործընթացներից ակնկալիքների մասին (Տեսանյութ)’