‘Սիմեոնեն կերկարաձգի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ.նա կստանա տարեկան 6 մլն. եվրո’

901

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կերկարաձգի պայմանագիրը թիմի հետ: Այս մասին հայտնում է Marca-ն:

Համաձայն աղբյուրի ինֆորմացիայի՝ կողմերը նոր պայմանագրի առումով տարաձայնություններ չունեն: Այն երկարաձգելուց հետո արգենտինացի մասնագետը կդառնա ամենաշատ վճարվող մարդը թիմում: Այս պահին նրա աշխատավարձը կազմում է 2.5 մլն. եվրո, իսկ երկարաձգելուց հետո նա կվաստակի 6 մլն. եվրո: Արդյունքում Սիմեոնեն կհայտնվի աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչների վեցնյակում:

Արգենտինացու գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2017 թ.-ը:

Նախորդ հոդվածը‘ Ռոնալդուն «Ռեալից» կհեռանա 2015-ին կամ 2016-ին’
Հաջորդ հոդվածը‘Կրակել են ֆուտբոլիստների ավտոբուսի վրա. հինգ հոգի վիրավորվել են’